Այս հրաշալի աղցանը, մատուցողների ողջ հմտությամբ հանդերձ, իր ստեղծման պահից ի վեր հիացմունքի ալիք բարձրացրեց Ամերիկայում։
Շատերի, նաև մեր կարծիքով, սա աղցանների արքան է։ Ստեղծված լինելով 1920-ականներին, այն ոչ միայն իր երկարակեցությամբ գերազանցեց իր ժամանակի «կլասիկներին», այլ նաև ավելի մեծ ճանաչում գտավ ժամանակի ընթացքում։ Նրա ստեղծման ամենահավանական և ամենաընդունելի պատմությունը պատկանում է Կեսար Կարդինիին՝ մի խոհարարի- ռեստորանատրիոջ Թիուանայից, Մեքսիկա, որը պատրաստում էր այն Հոլիվուդյան մի խումբ կինոաստղերի համար՝ երկար ուիքնեդյան երեկոյից հետո 1920-ականներին։
Ոմանք վերագրում են դա մի պատմության, որտեղ պատմվում է Ուելսի արքայազնի ճամփորդության մասին դեպի Հյուսիսային Ամերիկա։ Նրանց ուղևորությունը հետաձգվում է անձրևի պատճառով։ Սննդի պաշարները գնալով սպառվում էին ուիքնեդից հետո, մինչև Հոլիվուդ վերադառնալը նա ստիպված էր ուտելիք պատրաստել խմբի համար։
Աղցանը հրաշալի է , երբ պատրաստված է թարմ քամած կիտրոնի հյութով, օգտագործվում է ճզմած սխտոր, թարմ աղացած սև պղպեղ, սխտորի բույրով խոշոր պաքսիմատ, թարմ քերած պանիր։ Ձուն պետք է լինի պինդ խաշած, կարլեի է օգտագործել նաև հում տարբերակով։ Փոքրիկ տարբերությունը, որ մենք մտցրել ենք մեր բաղադրատոմսում՝ կիտրոնի հյութի փոխարեն լայմի հյութի օգտագործումն է։
1990- ականներին Կեսարի պատրաստումը անօրինական էր համարվում Կալիֆոռնիայում, քանզի առողջապահության նոր օրենքը արգելում էր ցանկացած տեսակի սննդի վաճառք, որի բաղադրության մեջ կիրառվում էր հում ձու։
Ենթադրվում է, որ «մաքսանենգ » աղցանի համար գոյություն ուներ սև շուկա։ օրենքը շուտով վերանայվեց և իրավիճակը փոծվեց 1998թ.-ին։
Source: http://www.foodreference.com/html/artcaesarsalad.html
© 2004-2011 Square One Restaurants | + 374 94 53 04 14 | news@squareone.am | Website Design by ARKreative, Powered by InterMedia Inc.