Բոլորիս հայտնի է, որ ներքին գեղեցկությունը արտաքին տեսքով չի պայմանավորված։ «Գրքի մասին կազմով չեն դատում»,- պնդում է հայտնի, ժամանկի փորձություն անցած ասացվածքը։
Այնուամենայնիվ կանայք զգալի ժամանակ ու գումար են ծախսում իրենց հագուստի, մազերի և դիմահարդարման վրա, էլ չեմ նշում մարզադահլիճները։ Ինչու՞... Անկախ նրանից արդարացի է դա, թե ոչ, նրանք գիտակցում են, որ տղամարդիկ, երբեմն նույնիսկ կանայք, առաջին տպավորությունը ձևավորում են արտաքին տեսքով։ Երբ տղամարդիկ են շեշտը դնում կանանց արտաքինի վրա, նրանք մեղադրվում են մակերեսային լինելու մեջ։ Երբ խոհարարը նույնկերպ է վարվում իր պատրաստած ուտեստի հետ, նա համարվում է ստեղծագործող ու շրջահայաց։
Մարդկային էակները մեծ հաշվով տեսողական կողմնորոշում ունեն։ Ճիշտ կամ սխալ, մեր հոգեվերլուծությունը դատողություններ է կատարում ամենաակնառու որակների վերաբերյալ. Օր. Տեսողական հատկանիշներ։
Ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ ավելի շատ ուտում են, երբ ուտելիքը ավելի լավ տեսք ունի։ Խոհարարը ստեղծում է ոչ միայն համի զգացողություն, այլ նաև ցուցադրում է մատուցման արվեստ։ Հավանաբար դուք կարող եք շատ տարբեր եզրակացություններ ունենալ որևէ ռեստորանի և նրա աշխատակազմի վերաբերյալ, երբ ուտելիքը մատուցվում է մանրակրկիտ ձևավորումով, քանի որ դեմ եք, երբ ուտելիքը հենց այնպես լցված է ափսեում։ Առաջին դեպքում դուք հարգանքով եք համակվում ուտելիքը և խոհարարի նկատմամբ, ով ջանասիություն է ցուցաբերում իր գործում։ Լավ ներկայացված ուտելիքը իսկապես ավելացնում է սնվելու փորձառությունը։ Ամենևին էլ չենք առաջարկում հեռանալ խոհարարական արվեստից։ Սա սննդի պատրաստման և ներկայացման կարևորագույն բաղադրիչն է; Սակայն, կարող ենք իրապես կորցնել համի զգացողությունը, երբ դա ազդի տեխնոլոգիայի խախտմանը։
Source: http://www.foodreference.com/html/beautyisinthetaste.html
© 2004-2011 Square One Restaurants | + 374 94 53 04 14 | news@squareone.am | Website Design by ARKreative, Powered by InterMedia Inc.