ARM | ENG

Վայելեք Նախաճաշ - Առողջ սկիզբ

Նախաճաշի սովորույթը փորձարկելու ավելի լավ ժամանակ չկա, քան ուսումնական տարվա սկիզբը։ Փաստորեն, սեպտեմբերը որակվել է որպես «Լավագույն նախաճաշի ամիս»։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաներն ու ուսանողները, ովքեր նախաճաշում են, ավելի շատ ու ավելի որակյալ աշխատանք են կատարում, քան նրանք, ովքեր շրջանցում են այն։ Դրան հակառակ, նախաճաշից խուսափողները հակված են ավելի արագ հեգնելու, ավելի խոցելի են և ավելի դանդաղ են արձագանքում,քան նրանք ովքեր շրջանցում են այն։ Դրան հակառակ, նախաճաշից խուսափոները հակված են ավելի արագ հոգնելու, ավելի խոցելի են և ավելի դանդաղ են արձագանքում, քան նրանք ովքեր նախաճաշում են։ Նախաճաշը կարևովում է նրանով, որ հիմնական առարկաները ուսուցվում են մինչև կեսօր։ Նախաճաշից խուսափելու պատճառները բազմաթիվ են։ Հետևյալ պատճառաբանությունները բազմիցս հնչողներից են. «Ժամանակ չկա», «Վաղ առավոտվա սնունդը ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում», «Չեմ սիրում նախաճաշի ուտելիքը» և «Չեմ նախաճաշում, որպեսզի քաշս վերահսկեմ»։ Սրանք հիմնականում պատճառաբանություններ են ։ Նախաճաշո երկար ժամանակ չի խլում։ Դա կարող է լինել և հասարակ, և ջանքեր խլող, եփված կամ չեփված, նստած կամ շարժման մեջ, բարձր կամ ցածր կալորիականությամբ, սովորական կամ բազմազան։ կարևորն այն է, որ այն դառնա առօրյա։

Նախաճաշը կարող է պարզապես լինել որևէ բան, երեկոյից մնացած պիցայի կտորից մինչև գետնընկույզի մածուկով սենդվիչ, շիլա կամ կաթ։ Վազքի մեջ գտնվողի համար կաթով կոկտեյլ, պաղպաղակ, իսկ միրգն ու հյութը, պարզապես այն է ինչ պետք է։ Եթե սրանք չկան, մշտապես կարելի է գտնել գետնընույզի մածուկ, գրանոլա կամ վարսկաձավարի թխվածքաբլիթներ։ Կաթի հետ մատուցելիս սրանք հրաալի են, քանզի ապահովում են շարժուն երեխաներին անհրաժեշտ էներգիայով։ Խաղողը, խնձորը, բանանը, պանրի կտորները, յոգուրտի տուփերը և պինդ խաշած ձուն նույնպես արագ ու հեշտ նախաճաշի հարմար գաղափարներ են։ Նախաճաշի հարմար գաղափարներ են։ Նախաճաշ պլանավորելիս հիշեք, որ սննդարար նախաճաշի հիմնական բաղադրիչ մասերը պետք է լինեն հաց, միրգ,կաթ։

Կալորիաներ հաշվարկելը մեկ այլ ծանրակշիռ պատճառ է նախաճաշից խուսափելու համար։ Եթե ձեր նախաճաշը բաղկացած է երկու դոնաթներից և երկու գդալ շաքարավազով մեկ բաժակ սուրճից, ապա իսկապես անհանգստնալու պատճառ կա ընդունվող կալորիաների քանակի համար։ Ինչևէ, մի խուսափեք նախաճաշից, այլ ընտրեք թեթև կալորիականությամբ սննդարար նախաճաշ։ Օրինակ 8 ունցիա յուղազրկված կաթ, 1 ունցիա/28,35գ/ չոր հացահատիկային փաթիլներ կամ թոստ և 6 ունցիա մրգահյութ, որոնք պարունակում են ավելի քիչ քան 250 կալորիա։ Մինչդեռ, այն ապահովում է բավականաչափ էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և միներալներ՝ խուսափելու համար առավոտյան հոգնածությունից և դրանից բխող ցանկացած բան ուտելու ցանկությունից։

Կարճ ասած, սննդարար նախաճաշը պարտադիր չէ ներառի տիպիկ կերակուրներ, այլ պետք է դառնա ուսումնական օրը սկսելու լավ սովորույթ։

Source: http://www.foodreference.com/html/art-breakfast-healthy.html