ARM | ENG

10 Ամենաառողջարար մթերքները

1. ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ. Հատապտուղները չափազանց հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք նխաստում են մեր օրգանիզմում բջիջների պահպանմանը քայքայումից և հետևաբար այնսպիսի ախտանիշից, ինչպիսին է քաղցկեղը։ Ընդ որում, դրանք նաև լավագույն աղբյուր են հանդիսանում վինամին C 7 բջջանյութի համար։ Ընդ որում, դրանք լավագույն աղբյուր են հանդիսանում վիամին C և բջջանյութի համար։ Հապալասը օգնում է վերականգնել տարիքի հետ առաջացած կարճատև հիշողության կորուստը։

2. ԲՐՈԿՈԼԻ. Բրոկոլին և մնացած բոլոր խաչածաղկավոր բանջարեղենները, ինչպիսի են ծաղկակաղամբը և կաղամբը, նպաստում են քաղցկեղի դեմ պայքարին՝ մասնավորապես, կրծքի, հաստաղիքի և թոքերի։ Այն խթանում է իմունային համակարգը։ Բրոկոլին պարունակում է նաև սուլֆորաֆան, որը հզոր միջոց է քաղցկեղի դեմ պայքարում։

3. ՑԻՏՐՈՒՍԱՅԻՆ ՄՐԳԵՐ. Նարինջի, կիտրոնի, լայմի և թուրինջի մեջ պարունակվող վիտամին P ունի հակաքաղցկեղային և հակաօքսիդանտ հատկանիշներ։

4. ՍԽՏՈՐ. Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սխտորի հաճախակի օգտագործումը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Այն նաև կանխարգելում է արյան չափազանց բարձր մակարդելիությունը և նվազեցնում է LDL խոլեստերինը և բարձրացնում է HDL խոլեստերինը։

5. ԸՆԿՈՒԶԵՂԵՆ. Ընկույզը օմեգա – 3 ճարպաթթվի գերազանց աղբյուր է, ճարպի մի յուրահատուկ տեսակ, մարդկային օրգանիզիմի կարևոր ճարպը, բայց որը չի արտադրվում մարդկային օրգանիզմում; Օմեգա – 3 ճարպաթթուն պաշտպանում է մեզ սրտի հիվանդություններից։ Նուշը նույնպես նպաստում է արյան մեջ LDL խոլեստերինի մակարդակի իջեցմանը։

6. ՎԱՐՍԱԿԱԶԳԻՆԵՐ. Վարսակազգիները նույնպես նպաստում են խոլեստերոլի նվազեցմանը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրեկան մեկ բաժին վարսակաձավարը կարող է կրճատել խոլեստերինի քանակը մինչև 23%։ Վարսակաձավարը խորհուրդ է տրվում նաև դիաբետիկներին, քանի որ դա քիչ է ներգործում արյան մեջ շաքարի բարձրացմանը, քան մնացած բոլոր հատիկավորները։

7. ՍԱՂՄՈՆ. Սաղմոնի և այլ յուղոտ ձկնեղենի մեջ պարունակվող Օմեգա -3 ճարպաթթուն օգնում է կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները և սրտի կաթվածը, նվազեցնելով արյան մակարդելիության մակարդակը։

8. ՍՊԱՆԱԽ. Սպանախի գաղտնի զենքը՝ դեղին պիգմենտը, այն դարձնում է կատարախտը,ինչպես նաև տարիքային մկանային դեգեներացիան և տարիքային կուության պատճառները կանխարգելող աշխարհի լավագույն ուտելիքը։

9. ԼՈԼԻԿ. Լոլիկը պարունակում է կարմիր պիգմենտի մեծ քանակություն, որը հզոր հակաօքսիդանտ է և օգնում է և օգնում է մարդկային օրգանիզմում բջիջները պահպանել քայքայումիվ։

10. ՀՆԴԿԱՀԱՎ. Հնդկահավը ամենաքիչ սպիտակուցներ պարունակող և ցածր կալորիականությամբ սննդամթերքն է, որն այն դարձնում է չափազանց առողջարար։

Source: http://www.foodreference.com/html/art-superfoods.html