ՍՔՈՒԵՐ ՈՒԱՆ-ը ի սկզբանե Հայաստանում ստեղծված ռեստորանային ցանց է, որ մատուցում է լավագույն սնունդ ժամանակակից միջավայրում։ Ամեն ինչ սկսվեց նրանից որ երկու գործընկերներ Սեմ Սամուելյանը և Ստեփան Փանոսյանը ցանկացան ստեղծել մի բիզնես, որը Հայաստանը կներկայացներ ոչ միայն որպես հյուրընկալ վայր, այլև հաճույք կպատճառեր դրանով զբաղվելը։
Մեր առաջնեկը բացեց իր դռները 2004թ. Օգոստոս-ի 1-ին։ Մեր գործունեության 6 տարիների ընթացքում մեր հյուրերի անհավանական քանակի ու նվիրումի շնորհիվ մեր ընկերոըթյունը ընդլայնվեց վերածվելով երեք մասնաճյուղերից բաղկացած ցանցի։ Մեր հաճախորդների բարձր ճաշակն ու նվիրումը ճանաչում բերեցին Սքուեր Ուանին։ 6 տարվա ընթացքում գոհացնելով 1.5 միլիոնից ավել հաճախորդների, մենք շարունակում ենք նվիրված լինել մեր գործին՝ զարգացնելով ռեստորանային արդյունաբերությունը Հայաստանում։ Ընկերությունը նպատակ ունի բազմազան ու որակյալ ծառայություններ մատուցել բոլորին։։
2006թ. Հունիսի 1-ին Սքուեր Ուանը նոր գործունեություն սկսեց Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում։
Սքուեր Ուանը 4 այլ առաջատար ռեստորանային ընկերությունների հետ հիմնեցին Հայկական Ռեստորանների Ասոցիացիան, որը նպատակ ունի զարգացնել ռեստորանային չափորոշիչները Հայաստանում՝ուսուցման աջակցության և իր անդամների և նրանց անձնակազմների կապերի զարգացման միջոցով։
© 2004-2011 Square One Restaurants | + 374 94 53 04 14 | news@squareone.am | Website Design by ARKreative, Powered by InterMedia Inc.