ARM | ENG

Թռչնամսով կերակրատեսակ


Բրուքլինյան Մակարոն Արաբիատա

4 բաժնի համար



Բաղադրատոմսեր

  • 120 մլ ծիթայուղ
  • 6 պճեղ սխտոր
  • մեկ պահածոյացված լոլիկ սխտորով և ձիթայուղով
  • 120 մլ տոմոտի մածուկ
  • կտրտած ռեհան
  • 340 գր մակարոն
  • 2 ձու
  • 215 գր պաքսիմատ
  • 3գ սխտորի փոշի
  • 6գ աղ
  • 2գ պղպեղ
  • 455գ բարակ հավի կրծքամսի ձողիկներ

Պատրաստման Եղանակը

  1. Միջին կրակի վրա մեծ թավայի մեջ տաքացնել ¼ ձիթայուղ: Ավելացնել սխտորը և տապակել մի քանի րոպե, ավելացնել լարմիր պղպեղի կտորներ և տապակել ևս մեկ րոպե: Լցնել կտրատած լոլոկը և հյութը, ավելացնել ամբողջ ռեհանը: Պարբերաբար խառնելով` եփել մոտավորապես 20 րոպե:
  2. Մեծ կաթսայով աղաջուր եռացնել և մակարոնը խաշել 8 րոպե մինչև փափկելը: Քամել:
  3. Փոքր թասի մեջ ձվերը խփել պատառաքաղով: Պաքսիմատը լցնել առանձին ափսեի մեջ: Սխտորի փոշին, աղը և պղպեղը խառնել պաքսիմատին: Ընկղմել հավի կտորները ձվի, ապա թաթախել պաքսիմատի խառնուրդի մեջ:
  4. Մնացած ձիթայուղը մեծ թավայի մեջ տաքացնել միջին կրակի վրա: Տապակել հավի կտորները բոլոր կողմերից, որ համաչափ դարչնագույն դառնա:
  5. Հանել հավի մսերը և մաերի բաժանել: Լցնել հավի շերտերը սոեւսի մեջ և եփել 10 րոպե: Խառնել խաշված մակարոնը և եփել ևս մի քանի րոպե, որպեսզի համերը խառնվեն, ապա մատուցել: