Դարի ամենավարկանշային սերիալն անմասն չմնաց նաև Square One սրճարանից: «Գահերի խաղը», գերելով ամբողջ աշխարհի մարդկությանը, իր ուրույն տեղը գտավ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է, որ մենք նույնպես չէինք կարող անտարբեր անցնել ամենառեյթինգային սերիալի կողքով:
Մեր թիմը որոշեց կինոդիտում կազմակերպել և մեր հաճախորդների հետ միասին դիտել «Գահերի խաղը» սերիալի 8-րդ եթերաշրջանի վերջին ամենասպասված մասը GOT միջավայրում, մեծ էկրանով և ամենահամեղ մենյուով։ Շատ լավ որոշում էր մեկ օր նվիրել ամբողջությամբ GOT-ին և իր հավատարիմ երկրպագուներին:
Նախքան կինոդիտումը մենք անցկացրինք Quiz պարզելու համար, թե մեր հաճախորդներից ով է ամենատեղեկացվածն ու ամենամոլի երկրպագուն: Quiz-ում ընդգրկել էինք ամենաբարդ հարցերը, բոլոր եթերաշրջաններից, և միայն իսկական GOTասերը կարող էր պատասխանել բոլոր հարցերին ճիշտ:
Խաղացինք ”Joffrey’s Assassination” դարց խաղը,որն իսկապես շատ զվարճալի էր: Խաղի ընթացքում մասնակիցները պետք է խոցեին սերիալի ամենաբացասական հերոսին՝ դարցի միջոցով:
Ֆիլմի երկրպագուները կհասկանան, թե որքան հաճույք կարող էր պատճառել այս խաղը, և երևի թե, չկա մի այնպիսի մարդ, ով չէր ցանկանա վրեժ լուծել Joffrey-ից:
Իսկ այդ օրվա մեր հատուկ առաջարկն էր ամենախիզախ հերոսներից մեկի` Արիայի Frey Pie-ը:
Ինչպես բոլոր խաղերի և մրցույթների ժամանակ, այս անգամ ևս Square One-ը պատրաստել էր նվերներ մեր խաղերի հաղթողների համար: Մեր հաջողակներին սպասվում էին 5000 դրամ արժողությամբ նվեր քարտեր:
Այդ օրը մեր սրճարանում սովորականից ավելի բուռն տրամադրություն էր, քանի որ հավաքվել էին քաղաքում ամենաGOTասեր մարդիկ: Անհնար էր այդ միջավայրում լինել և չտարվել հերոսներով, սցենարի անսպասելի զարգացումներով և մեր հաճախորդների զգացողություններով:
Square One-ը միշտ պատրաստ է կիսել ձեզ համար կարևոր իրադարձությունները, ապահովել լավ ժամանց, անմահական մենյու, սիրալիր աշխատակազմ և համապատասխան միջավայր: Էլ ի՞նչ է հարկավոր մեր հաճախորդին: Այցելել Աբովյան1/3 և վայելել օրը Square One-ում: