Shop

Squareone > Միջոցառումներ > Սքուեր Ուան Լոթթերի
  • Post by:
  • Date: June 27, 2019
  • Comments (0)

Ինչպես արդեն գիտեք Square One-ը ոչ միայն նշում է իր հաճախորդների հետ բոլոր տոներն, այլև հենց ինքն է շատ հիշարժան օրեր ստեղծում իր հաճախորդների համար: Դրանցից մեկն է ամենամյա անցկացվող Square One Lottery -ն, որն արդեն անբաժան ավանդույթ է դարձել: Շուրջ 11 տարի է, ինչ Square One սրճարանը կազմակերպում է այս հետաքրքիր խաղարկությունը: Հաճախորդներն ամեն տարվա սկզբին անհամբերությամբ սպասում են, թե երբ կմեկնարկի իրենց արդեն շատ հարազատ դարձած Square One Lottery-ն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Square One Lottery-ն:

 

Յուրաքանչյուր հաճախորդի 5000 դրամ և ավել հաշիվ ունենալու դեպքում` տրամադրվում է խաղարկության կտրոն և հաճախորդները, հավաքելով դրանք, մասնակցում են խաղարկությանը:

Այսինքն՝ բոլորին հնարավորություն էր ընձեռնված ունենալու անսահմանափակ քանակությամբ մասնակցության կտրոններ:

Square One-ից Փարիզ՝ ուղիղ չվերթով: Սա էլ մեր այս տարվա խաղարկության խորագիրն էր:

2019թ լոթերին այս տարի երկար սպասեցնել չտվեց մեր հաճախորդներին: Այն մեկնարկեց հունվարի13-ին և ավարտվեց մարտի 3-ին: Այս ամիսների ընթացքում մեր մասնաիցները եղան բավականին ակտիվ, քանի որ բոլորն էլ ցանկանում էին արժանանալ հաղթողի տիտղոսին:

 

Իսկ հիմա մրցանակների մասին…

 

  1. Ուղևորություն դեպի Փարիզ 2 անձի համար, հովանավորը՝Air France
  2. Multi Wellness Center-ի 1 տարվա անդամակցություն

3.Երեքօրյա հանգիստ Թուֆենկյան Ավան Ձորագետ հյուրանոցում(Tufenkian Heritage Hotels) և ռաֆտինգի տոմսեր 2 անձի համար` rafting.am Armenia-ից:

 

Մեր գլխավոր գործընկերն էր Air France-ը:

 

Խաղարկությունը տեղի ունեցավ Երևան Մոլի նորաբաց Yerevan Gallery հատվածում, մարտի 3-ին, ժամը18:00:

 

 

Մեր հաջողակների անուններն են

Եվ այսպես`

ԿարպիսԿարապետ` ուղևորություն դեպի Փարիզ, 2 անձի համար Air France-ի հետ:

Աննա Հակոբյան` Multi Wellness Center-ի մեկ տարվա անդամակցություն և մեկ ամիս անվճար #SPA հատվածից օգտվելու հնարավորություն:

ՊերճուհիՊողոսյան` երեքօրյա հանգիստ Tufenkian Avan Dzoraget և ռաֆթինգի տոմս` 2 անձի համար` rafting.am Armenia-ից:

 

Մեզ համար մեծ հաճույք է պարգևել մեր հաճախորդներին դրական էմոցիաներ, արժեքավոր նվերներ և բարձր տրամադրություն: Եվ, հենց դա է պատճառը, որ մենք միշտ փորձում ենք տարբեր միջոցառումների միջոցով ակտիվացնել և ուրախացնել մեր սպառողին:

 

Կհանդիպենք2020 թ.-ին

Սիրով ձեր Square One


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

X