Square One

Մեր քաղաքի ամենահին և կոլորիտային փողոցներից մեկի` Աբովյան փողոցի վրա,իր ուրույն տեղն է գտել ամենագունավոր և տարբերվող սրճարաններից մեկը` Սքուեր Ուանը: Լինելով ամենահին սրճարաններից մեկը` այն արդեն 15 տարի է ուրախություն է պարգևում երևանցիներին: Մարդիկ հաճախ կատակելով ասում են. «Դու չես եղել Երևանում, եթե չես եղել Սքուեր Ուանում»: Ամենաախորժելի ուտեստների և խմիչքների լայն տեսականի, ջերմ մթնոլորտ, հոգատար սպասարկում, հարմարավետ ինտերիեր… Արի Square One

Լավագույն Վաճառվող ուտեստներ

Սիրե´լի ծնողներ, Սքուեր Ուան սրճարան կարող եք այցելել ձեր բալիկների հետ և անհոգ վայելել ձեր հանգիստը ընկերների շրջապատում` Սքուեր Ուանի ամենահամեղ Ճաշատեսակների շուրջ: Իսկ ձեր բալիկների օրն ավելի հետաքրքիր կանցնի  Սքուեր Ուանի վառ գույներով և հատուկ հարմարություններով մանկական անկյունում: Այստեղ  նկարում են, գրում, կարդում, խաղում և իհարկե առողջարար սնվում  հատուկ Մանկական Մենյու-ից, մեր հոգատար ու բարի դայակի հսկողության տակ, ով առանձնահատուկ ջերմությամբ ու ուշադրությամբ է վերաբերվում բոլոր բալիկներին:

Դայակի ծառայությունն անվճար է :

Նորություններ

Լանչ

Մեր սրճարանը լավագույն վայրն է համեղ լանչի համար:

Մանկական մենյու

Մեր սրճարանում Ձեր երեխաներն իրենց սիրված կզգան: Մենք առաջարկում ենք համեղ և առողջարար սնունդ Ձեր փոքրիների համար:

Մենք սպասում ենք Ձեզ

Ամեն օր 9:30  – 01:30

X