Shop

Squareone > Մեր Մասին

2004 թվականին, Square One սրճարանը առաջինն էր իր տեսակի մեջ, որ սկիզբ դրեց ամերիկյան համեղ սննդի մշակույթին Հայաստանում:  Այն միանգամից դարձավ հասարակության սիրելի սնվելու և ժամանցի վայրը ու մինչև հիմա շարունակում է այդպիսին մնալ:

SQUARE ONE-ի կարգախոսն է A Taste of Fun-Հաճույքի համ, որը նշանակում է, որ շատերի համար Սքուեր Ուանը ոչ միայն ուտելու տեղ է այլ շփվելու համար հաճելի միջավայր:

Հանրապետության հրապարակից Square One հասնելու համար ձեզնից կպահանջվի ընդամենը 2 րոպե քայլել Աբովյան փողոցով վեր: Եվ իհարկե, երկրից դուրս մեկնելուց առաջ դուք ևս 1 անգամ հնարավորություն կունենաք վայելել համեղ ուտեստներ Square One-ից Զվարթնոց օդանավակայանի մեր մասնաճյուղում:

SQUARE ONE Ռեստորանների ցանցի պատմություն

 

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2 ընկերներ` Սամուել Սամուելյանը և Ստեփան Փանոսյանը ցանկանալով սեփական երկրում ներդնել սպասարկման ոլորտում ունեցած իրենց գիտելիքները, 2004թ-ին, Երևանում հիմնեցին SQUARE ONE ռեստորանի առաջին մասնաճյուղը Աբովյան 1/3 հասցեում:

 SQUARE ONE անվանումը ունի 2 իմաստ` նախ նշանակում է հրապարակ 1` ինչպես որ իր հասցեն, և մյուս իմաստով` որպես առաջին քայլ:

Հետագայում SQUARE ONE-ը մասնաճյուղ բացեց Զվարթնոց Օդանավակայանի Դյութի Ֆրիի տարածքում: SQUARE ONE-ի կարգախոսն է A Taste of Fun-Հաճույքի համ, որը նշանակում է, որ շատերի համար Սքուեր Ուանը ոչ միայն ուտելու տեղ է այլ շփվելու համար հաճելի միջավայր:

SQUARE ONE   ռեստորանների ցանցը  Հայաստանում ղեկավարում է Ֆիգարո ՍՊԸ-ն, որն իր մեջ ներառում է նաև Segafredo սրճարանների ցանցը իր 4 մասնաճյուղերով,   Cinnabon ամերիկյան բրենդը և Eat’n Talk նորաբաց սրճարանը:

X